00:52  ,  19 սեպտեմբերի, 2018

ՉԼ. «Լիվերպուլն» ուժեղ էր ՊՍԺ-ից, օրվա արդյունքները (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրում անգլիական «Լիվերպուլն» ընդունեց ֆրանսիական ՊՍԺ-ին եւ առավելության հասավ ավելացված ժամանակում խփած գոլի շնորհիվ՝ 3:2: Առաջին խաղակեսում ձեռք բերած երկու գոլի առավելությունը դաշտի տերերը բաց թողեցին ընդմիջումից հետո: Բայց ավելացված երկրորդ րոպեին բրազիլացի Ռոբերտո Ֆիրմինոն հաղթանակ բերեց գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմին:

C խմբի մյուս խաղում իտալական «Նապոլին» Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում չկարողացավ հաղթել «Ցրվենա Զվեզդային»՝ 0:0:

Չեմպիոնների լիգա, առաջին տուր

A խումբ

«Բրյուգե» (Բելգիա) - «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա)՝ 0:1 (տեսանյութ)

Կրիստիան Պուլիշիչ, 85

«Մոնակո» (Ֆրանսիայի առաջնություն) - «Աթլետիկո Մադրիդ» (Իսպանիա)՝ 1:2 (տեսանյութ)

Սամուել Գրանդսիր, 18 - Դիեգո Կոստա, 31, Խոսե Մարիա Խիմենես, 45+1

C խումբ

«Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) - «Նապոլի» (Իտալիա)՝ 0:0

«Լիվերպուլ» (Անգլիա) - ՊՍԺ (Ֆրանսիա)՝ 3:2 (տեսանյութ)

Դանիել Սթարիջ, 30, Ջեյմս Միլներ, 36, 11մ, Ռոբերտո Ֆիրմինո 90+2 - Թոմաս Մենյե, 40, Կիլիան Մբապե, 83

D խումբ

«Գալաթասարայ» (Թուրքիա) - «Լոկոմոտիվ» (Ռուսաստան)՝ 3:0

Գարի Ռոդրիգես, 9, Էրեն Դերդիյոկ, 67, Սելջուկ Ինան, 90+4, 11մ

Հեռացում՝ Բադու Նդիայե («Գալաթասարայ»), 87, երկրորդ դեղին քարտ

«Շալկե 04» (Գերմանիա) - «Պորտու» (Պորտուգալիա)՝ 1:1

Բրիլ Էմբոլո, 64 – Օտավիո, 75, 11մ

Չիրացրած 11մ՝ Ալեքս Տելես («Պորտու»), 13

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում