23:52  ,  18 սեպտեմբերի, 2018

«Բանանցի» նիգերիացի խաղացողը համեմատել է Հայաստանի եւ Լատվիայի առաջնությունները

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 8-րդ տուրում չեմպիոն «Ալաշկերտին» գոլ խփած «Բանանցի» նիգերիացի կիսապաշտպան Ադամու Աբդուլահին ակուբի մամուլի ծառայության հետ զրույցում համեմատել է Հայաստանի եւ Լատվիայի առաջնությունները:

«Հայաստանում ֆուտբոլի որակն ավելի բարձր է, քան Լատվիայում: Այստեղ ավելի պրոֆեսիոնալ մակարդակ է: Տարբերվում են նաեւ եղանակային պայմանները: Հիմա Հայաստանում շատ շոգ է, իսկ Լատվիայում հով է»,- նշել է 24-ամյա ֆուտբոլիստը:

Մինչեւ «Բանանց» տեղափոխվելը Աբդուլահին հանդես է եկել Լատվիայի «Մետա» թիմում:

«Բանանցը» «Ալաշկերտին» հաղթել էր 1:0 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով