22:48  +04,  18 սեպտեմբերի, 2018

ՉԼ. «Բարսելոնայի» հաղթանակը՝ 4:0, Մեսիի հեթ-տրիկը, «Ինտեր» - «Տոտենհեմ»՝ 2:1 (տեսանյութ)

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի հիմնական մրցաշարը մեկնարկեց B խմբի թիմերի հանդիպումներով: Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» ընդունեց Հոլանդիայի չեմպիոն «ՊՍՎ Էյնդհովենին»: Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմն առավելության հասավ 4:0 հաշվով: Հեթ-տրիկի հեղինակ դարձավ կատալոնական թիմի ավագ, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին: Նա 8-րդ անգամ Չեմպիոնների լիգայում գրանցեց հեթ-տրիկ, ինչը մրցաշարի ռեկորդ է: Աչքի ընկավ նաեւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Ուսման Դեմբելեն:

Խմբի մյուս խաղում իտալական «Ինտերը» Միլանում 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Լոնդոնի «Տոտենհեմի» նկատմամբ: Հյուրերի կազմում հաշիվը բացել էր դանիացի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենը, սակայն «Ինտերի» արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդին եւ ուրուգվայցի կիսապաշտպան Մատիաս Վեսինոն փրկեցին Լուչա Սպալետիի ղեկավարած թիմին պարտությունից եւ պարգեւեցին երեք միավոր:

Չեմպիոնների լիգա. B խումբ, առաջին տուր

«Բարսելոնա» - «ՊՍՎ Էյնդհովեն»՝ 4:0 (տեսանյութ)

Լիոնել Մեսի, 31, 77, 88, Ուսման Դեմբելե, 75

Հեռացում՝ Սամուել Ումտիտի («Բարսելոնա»), 79, երկրորդ դեղին քարտ

«Ինտեր Միլան» - «Տոտենհեմ»՝ 2:1 (տեսանյութ)

Մաուրո Իկարդի, 86, Մատիաս Վեսինո, 90+2 - Կրիստիան Էրիկսեն, 53

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (10)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ