21:50  ,  18 սեպտեմբերի, 2018

«Ուրալի» գլխավոր մարզիչը՝ մեկնարկային կազմում Վարազդատ Հարոյանի ամրապնդվելու շանսերի մասին

Եկատերինբուրգի «Ուրալի» գլխավոր մարզիչ Դմիտրի Պարֆյոնովը պատմել է թիմի մեկնարկային կազմում Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանի ամրապնդվելու շանսերի մասին: Ռուսաստանի առաջնության 7-րդ տուրի խաղում Հարոյանը գրավել է «Ռոստովի» դարպասը: Խաղն ավարտվել է ոչ ոքի՝ 1:1:

«Առայժմ չխոսենք այդ մասին: Պետք է նայել նրա խաղը, վերլուծել: Որոշակի խնդիրներ է առաջացնում նաեւ օտարերկրացի խաղացողների քանակի սահմանափակումը: Առայժմ պետք չէ բարձրացնել այդ հարցը»,- Պարֆյոնովի խոսքը մեջբերում է matchtv.ru-ն:

Հիշեցնենք, որ 26-ամյա Հարոյանը ճանաչվել է այդ հանդիպման լավագույն խաղացող whoscored.com-ի վարկածով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում