21:12  ,  18 սեպտեմբերի, 2018

Ռոնալդու. Որդիս ասում է, որ ինձնից լավ ֆուտբոլիստ է լինելու

Թուրինի «Յուվենտուսի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ավագ որդին հորը խոստացել է, որ գերազանցելու է նրան: Այդ մասին ֆուտբոլիստը պատմել է «Վալենսիայի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրի հանդիպումից առաջ:

«Հույս ունեմ, որ որդիս նման կլինի ինձ: Նա ասում է, որ ինձնից լավ ֆուտբոլիստ է լինելու: Բայց ես կարծում եմ, որ դա բարդ կլինի նրան անել»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է Football Italia-ն:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի H խմբում «Վալենսիայից» բացի «Յուվենտուսի» մրցակիցներն են նաեւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ու շվեյցարական «Յանգ Բոյզը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում