20:24  ,  18 սեպտեմբերի, 2018

Պոչետինո. «Տոտենհեմը» ոչ մի մրցաշարում էլ ֆավորիտ չէ

Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հայտարարել է, որ իր ղեկավարած թիմն այսօրվա խաղով ոչ մի մրցաշարում էլ հաղթողի հավակնորդ չէ:

«Եթե մենք շարունակենք ցուցադրել այն խաղը, որն ունեցանք «Լիվերպուլի» դեմ հանդիպման ժամանակ (1:2), ապա շատ բարդ կլինի: Հիմա էլ մենք ոչ մի մրցաշարում ֆավորիտ չենք: Մենք պետք է շատ աշխատենք մրցունակ լինելու համար: Այս պարտությունները պետք է զգաստացնեն մեզ»,- Պոչետինոյի խոսքը մեջբերում է Daily Mail-ը:

Անգլիայի առաջնության հինգ տուրից հետո «Տոտենհեմը» 9 միավորով 6-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում