18:16  ,  18 սեպտեմբերի, 2018

Կոուտինյո. Ինյեստան հանճար էր

«Բարսելոնայի» բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն խնդրել է չհամեմատել իրեն կատալոնական ակումբի նախկին ավագ Անդրես Ինյեստայի հետ, որը տեղափոխվել է Ճապոնիա:

«Անդրեսը հանճար էր, խաղի վարպետ եւ ոչ մի բանի վրա աշխատելու կարիք չուներ: Նա գագաթին էր: Այդ պատճառով ես չեմ կարող ինձ համեմատել նրա հետ: Ես ցանկանում եմ դառնալ լիարժեք ինքնուրույն խաղացող, շարունակել կատարելագործվել եւ տիտղոսներ նվաճել: Ես դեռ պետք է կատարելագործեմ խաղիս շատ բաղադրիչներ, հարմարվեմ»,- Կոուտինյոյի խոսքը մեջբերում է AS-ը:

Կոուտինյոն ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնայի» հետ մասնակցել է հինգ հանդիպման, խփել է մեկ գոլ, կատարել է նույնքան գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում