15:29  ,  18 սեպտեմբերի, 2018

«Մանչեսթեր Սիթիի» եւ Ռահիմ Ստերլինգի բանակցությունները մտել են փակուղի

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» եւ անգլիացի կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգը չեն կարողանում համաձայնության հասնել պայմանագրի երկարաձգման վերաբերյալ, հաղորդում է The Guardian-ը:

23-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2020 թվականը: Բանակցությունները մտել են փակուղի: «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան չի ցանկանում բաց թողնել Ստերլինգին, որը պահանջում է աշխատավարձի բարձրացում:

2015թ. ամռանը «Լիվերպուլից» «Մանչեսթեր Սիթի» տեղափոխված ֆուտբոլիստը ստանում է շաբաթական 170 հազար ֆունտ ստերլինգ, պահանջում է 220 հազար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս