10:11  ,  18 սեպտեմբերի, 2018

Մարգարիտա Գասպարյանը հաղթանակով մեկնարկեց Սեուլում

Ռուսաստանցի թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը հաղթանակով է մեկնարկել Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում անցկացվող WTA Korea Open մրցաշարում, որի մրցանակային հիմնադրամը 227 հազար դոլար է:

Մարգարիտա Գասպարյանն առաջին շրջանում պարտության է մատնել ռուսաստանցի Վարվարա Ֆլինկին, որը որակավորման փուլից էր մտել հիմնական մրցաշար:

Մարգարիտա Գասպարյանի հաջորդ մրցակիցը կլինի Հունաստանի ներկայացուցիչ Մարիա Սակարին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով