20:16  ,  17 սեպտեմբերի, 2018

«Երեւանն» ու «Յունիոր Սեւանը» շարունակում են հաղթել

Ֆուտբոլի Հայաստանի Առաջին լիգայի առաջնությունում սեօտեմբերի 17-ին տեղի ունեցավ չորս հանդիպում: Առաջատարներ «Յունիոր Սեւանին» եւ «Երեւանին» դարձյալ հաղթանակ բերեց ռուս խաղացողները:

«Յունիրո Սեւանը» Նիկիտա Շումեյկոյի դուբլի եւ Սուլթան Ակսանովի գոլի շնորհիվ 3:0 հաշվով հաղթեց «Արարատ-2»-ին եւ 16 միավորով առաջատարն է:

Մեկ միավոր է հետ «Երեւանը», որը 6:3 հաշվով պարտության մատնեց «Բանանց-2»-ին: Հաղթող թիմի կազմում երկու գոլ խփեցին Ստանիսլավ Եֆիմովն ու Եվգենի Սկոբլիկովը: Աչքի ընկան նաեւ Իվան Լատիշեւն ու Ռոման Զավյալովը:

«Բանանց-3» - «Շիրակ-2» հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով, «Գանձասար-Կապան-2» - «Արարատ-Արմենիա-2» խաղը՝ 1:1:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում