19:15  ,  17 սեպտեմբերի, 2018

ԱԱ-2018. Հայաստանի հավաքականների կազմերը

Հայտնի են ծանրամարտի տղամարդկանց եւ կանանց Հայաստանի հավաքականների կազմերը, որոնք կմասնակցեն նոյեմբերի 1-11-ը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում կայանալիք աշխարհի առաջնությանը, հաղորդում է ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունը:

Հայաստանի հավաքական. Անդրանիկ Կարապետյան (81 կգ, Էջմիածին), Ժորժ Եղիկյան (81կգ, Գյումրի), Հակոբ Մկրտչյան (89կգ, Գյումրի), Արսեն Մարտիրոսյան (102կգ, Էջմիածնի Հայկաշեն համայնք), Սամվել Գասպարյան (102 կգ, Գյումրի), Սիմոն Մարտիրոսյան (109կգ, Հայկաշեն), գերծանրքաշայիններ Գոռ Մինասյան (Գյումրի) և Ռուբեն Ալեքսանյան (Արարատ): 

Կանանց Հայաստանի հավաքական. Իզաբելա Յայլյան (59կգ, Երեւան), Լիանա Գյուրջյան (76կգ, Երեւան), Տաթևիկ Հակոբյան (87կգ, Երեւան), Արփինե Դալալյան (+ 87կգ, Քասախ):

Տղամարդկանց Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 13-ից 30-ը մարզումային հավաք է անցկացնում Ուկրաինայի Կամինեց-Պոդոլսկ քաղաքում: Երկրորդ հավաքը թիմը կանցկացնի Երեւանի Օլիմպավանում հոկտեմբերի 3-ից 20-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում