17:12  ,  17 սեպտեմբերի, 2018

Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը

Whoscored.com-ը ներկայացրել է Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը «Նյուքասլի» դեմ Անգլիայի առաջնության 5-րդ տուրի արտագնա խաղում:

Մխիթարյանը մեկ հարված է կատարել դարպասի ուղղությամբ: Նրա 14 փոխանցումից թիմակիցներին հասել է 71.4 տոկոսը: 29-ամյա ֆուտբոլիստը մեկ անգամ խլել է գնդակը: Մխիթարյանը կանոնները խախտել է մի դրվագում, նրա նկատմամբ եւս գրանցվել է մեկ խախտում:

Հայ ֆուտբոլիստը ստացել է 5.98 գնահատականը, իսկ «Արսենալում» ամենաբարձրը գնահատվել է շվեյցարացի կիսապաշտպան Գրանիտ Ջական՝ 7.78:

Հիշեցնենք, որ «Արսենալը» հաղթել է 2:1 հաշվով, Մխիթարյանը փոխարինման է դուրս եկել 69-րդ րոպեին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով