Պրոֆեսիոնալ բռնցքամարտի հինգ քաշային կարգերում աշխարհի 12-ակի չեմպիոն, ամերիկացի Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերն ութ քաշային կարգերում աշխարհի չեմպիոն, ֆիլիպինցի Մենի Պակյայոյի հետ կանցկացնի երկրորդ մենամարտը, հաղորդում է Ring-ը: Այն տեղի կունենա դեկտեմբերի 1-ին կամ 8-ին Լաս Վեգասում:
Մեյվեզերի եւ Պակյաոյի առաջին մենամարտը տեղի է ունեցել 2015թ. մայիսի 2-ին: Մրցավարների միաձայն որոշմամբ, հաղթել է Մեյվեզերը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում