18:55  ,  16 սեպտեմբերի, 2018

«Յուվենտուսի» չորրորդ հաղթանակն ու Ռոնալդուի դուբլը

Իտալիայի առաջնության չորրորդ տուրում չեմպիոն «Յուվենտուսը» Թուրինում ընդունեց «Սասուոլոյին» եւ առավելության հասավ 2:1 հաշվով:

Իտալացի Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմին հաղթանակ բերեց պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի դուբլը:

50-րդ րոպեին նա առաջին գոլը խփեց Իտալիայի առաջնությունում, իսկ 15 րոպե անց արդյունավետ օգտագործեց Գերմանիան ներկայացնող կիսապաշտպան Էմրե Ջանի փոխանցումը՝ կրկնապատկելով հաշիվը:

«Յուվենտուսը» չորս հաղթանակից հետո 12 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 3 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող «Նապոլիի» նկատմամբ: «Սասուոլոն» երրորդն է՝ 7 միավոր:

Իտալիայի առաջնություն, չորրորդ տուր

«Յուվենտուս» - «Սասուոլո»՝ 2:1 (տեսանյութ)

Կրիշտիանու Ռոնալդու, 50, 65 - Խոումա Բաբաքար, 90+1

Հեռացում՝ Դուգլաս Կոստա («Յուվենտուս»), 90+4

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում