16:28  ,  16 սեպտեմբերի, 2018

«Ռոման» բաց թողեց հաղթանակը վերջին րոպեներին (տեսանյութ)

Իտալիայի առաջնության չորրորդ տուրում մայրաքաղաքային «Ռոման» ընդունեց «Կյեւոյին» եւ բաց թողեց առավելությունը վերջին րոպեներին: Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2:

«Ռոման» 5 միավորով բարձրացավ 7-րդ տեղ, «Կյեւոն» եզրափակում է մրցաշարային աղյուսակը՝ -1 միավոր (Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան 3 միավոր հանել էր «Կյեւոյից» ֆինանսական խարդախության համար):

Իտալիայի առաջնություն, չորրորդ տուր

«Ռոմա» - «Կյեւո»՝ 2:2 (տեսանյութ)

Ստեֆան Էլ Շարավի, 10, Բրիան Կրիստանտե, 30 - Վալտեր Բիրսա, 52, Մարիուշ Ստեպինսկի, 83

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս