15:54  ,  16 սեպտեմբերի, 2018

«Փյունիկը» խնդիրներ չունեցավ Երեւանի «Արարատի» հետ պայքարում

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 8-րդ տուրում Երեւանի «Արարատն» ընդունեց «Փյունիկին», որը ռուսաստանցի մարզիչ Անդրեյ Տալալաեւի գլխավորությամբ առավելության հասավ 3:1 հաշվով:

«Փյունիկը» 6 խաղից հետո 12 միավորով երկրորդ տեղում է եւ 7 հանդիպում անցկացրած առաջատար «Լոռիից» հետ է 4 միավոր: «Արարատը» 5 միավորով նախավերջին տեղում է:

Հայաստանի առաջնություն, 8-րդ տուր

«Արարատ Երեւան» - «Փյունիկ Երեւան»՝ 1:3

Դմիտրի Մալյակա, 39, 11մ – Պետրոս Ավետիսյան, 7,  Մաքսիմ Տրուսեւիչ, 35,  Դենիս Վոյնով, 51

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում