00:37  ,  16 սեպտեմբերի, 2018

«Ռեալը» միավորներ կորցրեց Բիլբաոյում (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության չորրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» կորցրեց առաջին միավորներն այս մրցաշրջանում: Իսպանացի Խուլյե Լոպետեգի գլխավորած թիմը Բիլբաոյում մրցեց «Աթլետիկի» հետ եւ 32-րդ րոպեից հետապնդողի դերում է: Իսպանացի հարձակվող Իկեր Մունյաինը բացեց հաշիվը: Երկրորդ խաղակեսում «Ռեալի» իսպանացի կիսապաշտպան Իսկոն ուելսցի հարձակվող Գարեթ Բեյլի փոխանցումից հետո վերականգնեց հավասարությունը: Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

«Ռեալը» 10 միավորով երկրորդ տեղում է եւ 2 միավոր հետ առաջատար «Բարսելոնայից»:

Իսպանիայի առաջնություն, չորրորդ տուր

«Աթլետիկ» - «Ռեալ»՝ 1:1 (տեսանյութ)

Իկեր Մունյաին, 32 – Իսկո, 63

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով