22:23  ,  15 սեպտեմբերի, 2018

«Մանչեսթեր Յունայթեդն» ընդհատեց «Ուոթֆորդի» հաղթարշավը (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 5-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Ուոթֆորդի» հետ: Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմին հաղթանակ բերեցին 35-րդ եւ 38-րդ րոպեներին բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուի եւ անգլիացի պաշտպան Քրիս Սմոլինգի գոլերը՝ 2:1:

«Ուոթֆորդը» պարտություն կրեց չորս հաղթանակից հետո եւ 12 միավորով չորրորդ տեղում է: «Մանչեսթեր Յունայթեդը» երեք հաղթանակից եւ երկու պարտությունից հետո 9 միավորով 8-րդն է: Առաջատարներ «Չելսին» ու «Լիվերպուլն» ունեն 15-ական միավոր:

Անգլիայի առաջնություն, 5-րդ տուր

«Ուոթֆորդ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1:2 (տեսանյութ)

Անդրե Գրեյ, 65 – Ռոմելու Լուկակու, 35, Քրիս Սմոլինգ, 38

Հեռացում՝ Նեմանյա Մատիչ («Մանչեսթեր Յունայթեդ»), 90+4, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում