19:26  ,  15 սեպտեմբերի, 2018

Բունդեսլիգա. «Բավարիայի» երրորդ հաղթանակը, օրվա արդյունքները (տեսանյութ)

Գերմանիայի Բունդեսլիգայի առաջնության երրորդ տուրում չեմպիոն Մյունխենի «Բավարիան» հյուրընկալեց Լեւերկուզենի «Բայերին» եւ առավելության հասավ 3:1 հաշվով:

«Բավարիան» տարավ երրորդ հաղթանակը եւ 9 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Հաջորդ տեղերում են 7-ական միավոր վաստակած Դորտմունդի «Բորուսիան», «Վոլֆսբուրգն», «Հերտան» ու «Մայնցը»:

Գերմանիայի առաջնություն, երրորդ տուր

«Բավարիա» - «Բայեր»՝ 3:1 (տեսանյութ)

Կորենտին Տոլիսո, 10, Արյեն Ռոբեն, 19, Խամես Ռոդրիգես, 89 – Վենդել, 5, 11

Հեռացում՝ Քարիմ Բելարաբի («Բայեր»), 80

«Ֆորտունա Դյուսելդորֆ» - «Հոֆենհայմ»՝ 2:1

Ալֆրեդո Մորալես, 45, Դոդի Լուկեբակիո, 88, 11մ – Ռայս Նելսոն, 86

«Մայնց» - «Աուգսբուրգ»՝ 2:1

Անտոնի Ույահ, 89, Ալեքսանդրու Մաքսի, 90+3 - Յի Դոն-Վոն, 83

«ՌԲ Լայպցիգ» - «Հանովեր»՝ 3:2

Յուսուֆ Պոուլսեն, 9, Տիմո Վերներ, 40, 63 – Նիկլաս Ֆուլկրուգ, 13, Միիկո Ալբորնոս, 65

«Վոլֆսբուրգ» - «Հերտա»՝ 2:2

Յունուս Մալի, 87, 11մ, Ադմիր Մեհմեդի, 90+3 - Յավայրո Դիլրոսուն, 61, Օնդրեյ Դուդա, 90+1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս