19:02  ,  15 սեպտեմբերի, 2018

Ստամբուլ. Հայաստանը նվաճեց երեք մեդալ

Ստամբուլում անցկացված բռնցքամարտի միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են երկու ոսկե, մեկ բրոնզե մեդալ:

91 կգ քաշային Նարեկ Մանասյանը եզրափակիչում պարտության է մատնել անգլիացի մրցակցին, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:

52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը նույնպես նվաճել էր հաղթողի կոչումը՝ եզրափակիչում պարտության մատնելով թուրք մրցակցին:

Բրոնզե մեդալակիր է դարձել 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, որը կիսաեզրափակիչում անարդար մրցավարության պատճառով պարտվել էր թուրք մրցակցին:

Լուսանկարում Նարեկ Մանասյանն է

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում