16:51  ,  15 սեպտեմբերի, 2018

Պրիմերա. «Աթլետիկոն» չհաղթեց Մադրիդում (տեսանյութ)

Իսպանիայի փոխչեմխիոն Մադրիդի «Աթլետիկոն» չորրորդ տուրում ընդունեց «Էյբարին»: Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը պարտությունից խուսափեց ավելացված ժամանակում իսպանացի հարձակվող Բորխա Մորենոյի խփած գոլի շնորհիվ: 87-րդ րոպեին հաշիվը բացել էր «Էյբարի» իսպանացի հարձակվող Սերխի Էնրիչը:

«Աթլետիկոն» 5 միավորով չորրորդ տեղում է, «Էյբարը» 11-րդն է՝ 4 միավոր:

Իսպանիայի առաջնություն, չորրորդ տուր

«Աթլետիկո Մադրիդ» - «Էյբար»՝ 1:1 (տեսանյութ)

Բորխա Մորենո, 90+5 - Սերխի Էնրիչ, 87

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում