12:09  ,  15 սեպտեմբերի, 2018

Champions Showdown. Լեւոն Արոնյանը հսկայական առավելությամբ հաղթեց Լենիեր Դոմինգեսին (ֆոտո)

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ավարտվել է Champions Showdown շախամատյին մրցաշարը, որն անցկացվում է «Ֆիշերի շախմատի» կանոններով: Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանին վիճակահանությամբ բաժին էր հասել կուբացի գրոսմայստեր Լենիեր Դոմինգեսը, որին հաղթեց մեծ առավելությամբ՝ 17.5:8.5:

Անցկացվեց արագ խաղի վեց պարտիա միավորների կրկնակի հաշվարկով եւ կայծակնային խաղի 14 պարտիա: Արագ շախմատում Լեւոն Արոնյանը հաղթել է 9:3 հաշվով, իսկ կայծակնային խաղում՝ 8.5:5.5:

Մյուս դիմակայություններում աշխարհի 13-րդ չեմպիոն, ռուսաստանցի Գարի Կասպարովը 11.5:14.5 հաշվով պարտվել է բուլղարացի Վեսելին Տոպալովին, ամերիկացի Հիկարու Նակամուրան հաղթել է ռուսաստանցի Պյոտր Սվիդլերին՝ 14:12, ամերիկացի Ուեսլի Սոն ուժեղ էր հոլանդացի Անիշ Գիրիից՝ 15.5:10.5, ամերիկացի Սեմ Շենքլենդը պարտվել է ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի՝ 8.5:17.5:

Մրցանակային հիմնադրամը 250 հազար դոլար է: Հաղթողները ստացել են 30 հազարական դոլար, պարտվողները՝ 20 հազարական:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում