ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը Ֆրանսիայի առաջնության 5-րդ տուրում «Սենթ Էթյենի» նկատմամբ տարած հաղթանակի շնորհիվ դարձել է բացառիկ ռեկորդի հեղինակ:
Գերմանացի մասնագետը փարիզյան ակումբի պատմության մեջ առաջին մարզիչն է, որի գլխավորությամբ թիմը Ֆրանսիայի առաջնությունում մեկնարկում է հինգ անընդմեջ հաղթանակով, հաղորդում է OptaJean-ը:
Հիշեցնենք, որ Տուխելն այս ամռանն է գլխավորել ՊՍԺ-ն: 2015-2017 թվականներին նա եղել է Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչը: Դրանից առաջ հինգ մրցաշրջան գլխավորել է «Մայնցը»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում