00:22  ,  15 սեպտեմբերի, 2018

Դորտմունդի «Բորուսիան» հաղթեց եւ բարձրացավ առաջին տեղ (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության երրորդ տուրը մեկնարկեց Դորմունդի «Բորուսիայի» եւ Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դիմակայությամբ: 3:1 հաշվով հաղթանակ տարավ շվեյցարացի Լյուսիեն Ֆավրի գլխավորած թիմը:

«Բորուսիան» 7 միավորով ընթացիկ առաջատարն է, սակայն երկու տուրում երկուական հաղթանակ տարած «Բավարիան», «Վոլֆսբուրգը» եւ «Հերտան» հաղթանակի դեպքում հետ կթողնեն «Բորուսիային»:

Գերմանիայի առաջնություն, երրորդ տուր

«Բորուսիա Դորտմունդ» - «Այնտրախտ Ֆրանկֆուրտ»՝ 2:1 (տեսանյութ)

Աբդու Դիալո, 36, Մարիուս Վոլֆ, 72, Պակո Ալկասեր, 88 – Սեբաստիեն Ալեր, 68

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով