23:40  ,  14 սեպտեմբերի, 2018

«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր չէ վաճառել Անտոնի Մարտիալին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր չէ վաճառել հարձակվող Անտոնի Մարտիալին, հաղորդում է The Sun-ը: Ակումբի ղեկավարությունը 22-ամյա ֆուտբոլիստին շարունակում է համարել համաշխարհային մակարդակի խաղացող:

Ոչ պաշտոնական տվյալներով, Մարտիալի հարաբերությունները եղել են սրված «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ, այդ պատճառով էլ Մարտիալը ցանկացել է հեռանալ թիմից:

Մարտիալը «Մանչեսթեր Յունայթեդում» է հանդես գալիս 2015 թվականից: Անգլիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է մեկ հանդիպման:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում