22:54  ,  14 սեպտեմբերի, 2018

Իսպանիայի հարկային մարմինները Մոդրիչից պահանջում են 1.2 միլիոն եվրո

Իսպանիայի հարկային մարմինները Մադրիդի «Ռեալի» եւ Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչից պահանջում են վճարել 1.2 միլիոն եվրո տուգանք, հաղորդում է elmundo–ն։ Գանձապետարանը ֆուտբոլիստին մեղադրում է 2012 թվականին հարկերի մի մասը չվճարելու մեջ։

Մոդրիչը Իսպանիայում սկսել է հարկեր վճարել 2012թ. օգոստոսի 31–ից, երբ Լոնդոնի «Տոտենհեմից» տեղափոխվեց «Ռեալ»։

Մոդրիչը բողոքարկել է մեղադրանքը։ Ֆուտբոլիստը 2013–2014 թվականների հարկային խախտումների համար արդեն վճարել է մոտ 2.1 միլիոն  եվրո տուգանք։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում