21:03  ,  14 սեպտեմբերի, 2018

Նեյմարը բաց կթողնի ՊՍԺ–ի հանդիպումը

Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը չի ընդգրկվել փարիզյան ՊՍԺ–ի հայտացուցակում «Սենթ Էթյենի» դեմ առաջիկա հանդիպմանը։

Ամենայն հավանականությամբ, ՊՍԺ–ի գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը 26–ամյա ֆուտբոլիստին հանգստի հնարավորություն է տվել Բրազիլիայի հավաքականի հետ անցկացրած երկու հանդիպումներից եւ երկար թռիչքից հետո։

Հայտացուցակում են ՊՍԺ–ի նորեկներ, պաշտպան Խուան Բերնատը եւ հարձակվող Էրիկ Մաքսիմ Շուպո–Մոտինգը։

Ֆրանսիայի առաջնության 5–րդ տուրի ՊՍԺ – «Սենթ Էթյեն» հանդիպումը սեպտեմբերի 14–ին է եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45–ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով