21:41  ,  14 սեպտեմբերի, 2018

«Նիցան» տուգանել է Մարիո Բալոտելիին

Ֆրանսիական «Նիցան» տուգանել է Իտալիայի հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելիին մոտ 15 կգ ավելորդ քաշի համար, հաղորդում է Nice Matin–ը։ 28–ամյա ֆուտբոլիստը օպտիմալ մարզավիճակը կորցրել է ամառային արձակուրդի ժամանակ։ Ֆրանսիայի առաջնության չորս տուրերում Բալոտելին խաղացել է 76 րոպե։ Նա հեռացվել է թիմի հիմնական կազմից։

Բալոտելին հրավիրվել էր նաեւ Իտալիայի հավաքական եւ մասնակցել Լեհաստանի դեմ Ազգերի լիգայի առաջին տուրի հանդիպմանը, սակայն 62 րոպե անարդյունավետ խաղից հետո փոխարինվեց, իսկ Պորտուգալիայի հետ խաղին չընդգրկվեց իտալացիների կազմում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում