20:21  ,  14 սեպտեմբերի, 2018

Մոուրինյո. Մարդիկ զանգում եւ խնդրում են ինձ ընկնել «Ուեմբլիում»

Մարդիկ զանգում եւ խնդրում են ինձ ընկնել «Ուեմբլիում», որպեսզի իմ մասին նորություններ գրելու առիթ ունենան, մամուլի ասուլիսում կատակով նշել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն՝ մեկնաբանելով ՈւԵՖԱ–ի Ազգերի լիգայի Անգլիա – Իսպանիա խաղից (1։2) առաջ Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնի մուտքի մոտ տեղի ունեցած միջադեպը։

«Հատուկ եմ ընկել, որպեսզի այդ մասին խոսեն։ Լավ սիմուլյացիա էր, 11 մետրանոց չկար, հնարավոր է՝ կար դեղին քարտ։ Իմ հեռախոսներն էի պաշտպանում»,– Մոուրինյոյի խոսքը մեջբերում է ESPN—ը։

Անգլիայի առաջնության 5–րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» կհյուրընկալվի «Ուոթֆորդին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում