19:02  ,  14 սեպտեմբերի, 2018

Դեւիսի Գավաթ. Կարեն Խաչանովն առաջին միավորը բերեց Ռուսաստանի թիմին

Թենիսի Դեւիսի գավաթի խաղարկության Եվրո–աֆրիկյան գոտու առաջին խմբի փլեյ–օֆֆի առաջին ռաունդում Ռուսաստանի հավաքականը մրցում է Բելառուսի թիմի հետ։

Առաջին թիմային միավորը Ռուսաստանի հավաքականին բերել է ATP դասակարգման աղյուսակի 25–րդ համար Կարեն Խաչանովը։ Մոսկվացի հայ մարզիկը երկու սեթում պարտության է մատնել Եգոր Գերասիմովին՝ 7:6 (7:4), 6:3։

Կարեն Խաչանովը կմրցի նաեւ Իլյա Իվաշկոյի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում