17:35  ,  14 սեպտեմբերի, 2018

Ժոզե Մոուրինյո. Լյուկ Շոուն պատրաստ է խաղալ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է թիմի անգլիացի պաշտպան Լյուկ Շոուի մասին։

«Նրա հետ կապված միակ իրավիճակը, որ կարող ենք վերլուծել այն է, որ նա մեկ շաբաթ չի մարզվել թիմի հետ, սակայն նրա վիճակը լավ է եւ կարող է խաղալ»,– Մոուրինյոյի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ–ի Ազգերի լիգայի առաջին տուրի խաղում 23–ամյա Լյուկ Շոուն բախվել էր Իսպանիայի հավաքականի պաշտպան Դանիել Կարվախալի հետ եւ պատգարակով դուրս էր բերվել խաղադաշտից։

Անգլիայի առաջնության 5–րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեպտեմբերի 15–ին կհյուրընկալվի «Ուոթֆորդին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում