16:22  ,  14 սեպտեմբերի, 2018

Տոտին ինքնակենսագրական գրքի շնորհանդեսը կանցկացնի Հռոմի «Կոլիզեումում»

Իտալական «Ռոմայի» նախկին հարձակվող, թիմի լեգենդար ավագ Ֆրանչեսկո Տոտին ինքնակենսագրական գրքի շնորհանդեսը կանցկացնի Հռոմի «Կոլիզեումում»: Լրագրող Պաոլո Կոնդոյի հետ համատեղ գրած գիրքը կոչվում է Un Capitano եւ կներկայացվի սեպտեմբերի 27-ին:

Rizzoli հրատարակչությունը գրքի շնորհանդեսի կապակցությամբ կվերականգնի «Կոլիզեումի» 12 մարմարե քանդակներ: Գրքի վաճառքից ստացած գումարի զգալի մասը Տոտին կհատկացնի Հռոմի մանկական հիվանդանոցներից մեկին:

Տոտին «Ռոմայում» անցկացրել է 25 տարի, մասնակցել է 785 հանդիպման, խփել 307 գոլ, կատարել 128 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում