15:53  ,  14 սեպտեմբերի, 2018

«Այաքսը» Դե Յոնգի համար պահանջում է 75 միլիոն եվրո

Ամստերդամի «Այաքսը» սահմանել է կիսապաշտպան Ֆրենկի Դե Յոնգի տրանսֆերային գինը, հաղորդում է Sport.es-ը:

21-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու ցանկություն ունեն «Բարսելոնան», «Ռեալը», ՊՍԺ-ն, «Տոտենհեմը» եւ «Ռոման»: Հոլանդական ակումբը ցանկանում է Դե Յոնգի տրանսֆերից ստանալ առնվազն 75 միլիոն եվրո:

Հոլանդիայի ընթացիկ առաջնությունում Դե Յոնգը մասնակցել է չորս հանդիպման, գոլով կամ գոլային փոխանցմամբ աչքի չի ընկել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում