15:28  ,  14 սեպտեմբերի, 2018

Ռակիտիչ. Հույս ունեմ, որ աշխատավարձս կբարձրանա

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» եւ աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Իվան Ռակիտիչը հույս ունի, որ ավելի լավ ֆինանսական պայմաններ կունենա կատալոնական ակումբում:

«Ես դեռ երեք տարվա պայմանագիր ունեմ, բայց շատ եմ ցանկանում այն երկարաձգել: Ես ցանկանում եմ շարունակել վայելել խաղը «Բարսելոնայում»՝ ցուցադրելով իմ նվիրվածությունը թիմին:

Ես հույս ունեմ, որ աշխատավարձս կբարձրանա: Հավատում եմ, որ նախագահ Բարտոմեուն առաջիկայում կզանգի ինձ»,- 30-ամյա Ռակիտիչի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն:

Ռակիտիչը «Բարսելոնա» է տեղափոխվել 2014 թվականին «Սեւիլիայից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում