14:14  ,  14 սեպտեմբերի, 2018

Գվարդիոլա. Պրեմյեր լիգան այնքան ուժեղ չէ, որքան ներկայացվում է

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան համարում է, որ անգլիական Պրեմյեր լիգան գերագնահատված է:

«Պրեմյեր լիգան այնքան ուժեղ չէ, որքան ներկայացվում է: Վաճառքի եւ հեռարձակումների շնորհիվ Պրեմյեր լիգան ավելի լավն է երեւում, քան իրականում կա:

Բրիտանական մամուլը չեմ համարում չափազանց կոշտ եւ անհանդուրժող: Երկար ժամանակ ապրել եմ Բարսելոնայում, եւ Բրիտանիայում ամեն ինչ ավելի մեղմ է»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Մարզիչը նաեւ հայտարարել է, որ թիմի բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեն չի վաճառվում՝ հիշեցնելով, որ նրա պայմանագրով տրանսֆերային գինը 250 միլիոն եվրո է:

«Դե Բրույնեն անհավանական խաղացող է: Շատ դինամիկ եւ ուժեղ ֆուտբոլիստ է: Ամեն ինչ ինքն է անում»,- ասել է Գվարդիոլան:

Հիշեցնենք, որ 26-ամյա Դե Բրույնեն օգոստոսին մարզման ժամանակ ստացած վնասվածքի պատճառով բաց կթողնի մոտ երեք ամիս:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում