11:44  ,  14 սեպտեմբերի, 2018

Խամես Ռոդրիգեսի նոր ընկերուհին (ֆոտո)

Մյունխենի «Բավարիայի» եւ Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի նոր ընկերուհին 30-ամյա վենեսուելացի մոդել Շենոն Դե Լիման է, հաղորդում է TZ-ն: 30-ամյա ֆուտբոլիստը օգոստոսին նրա հետ հանգստացել է Իսրայելում:

Դե Լիման ամերիկացի երգիչ եւ դերասան Մարկ Էնթոնիի նախկին կինն է: Խամես Ռոդրիգեսը 2017-ին բաժանվել է Դանիելա Օսպինայից: Այնուհետեւ նա սիրային հարաբերություններ ուներ ռուս մոդել Օլգա Կորոբիցինայի հետ:

Հիշեցնենք, որ Խամես Ռոդրիգեսի վարձակալության պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը: Նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է Մադրիդի «Ռեալին»:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Shannon De Lima (@shadelima)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում