11:21  ,  14 սեպտեմբերի, 2018

Սաուլը հրաժարվել է տեղափոխվել «Բարսելոնա»

Մադրիդի «Աթլետիկոյի» եւ Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Սաուլը մերժել է «Բարսելոնայի» առաջարկը՝ հրաժարվելով տեղափոխվել կատալոնական ակումբ, հաղորդում է Mundo Deportivo-ն:

«Բարսելոնան» ունի Սաուլի տրանսֆերը ձեռք բերելու առաջնահերթային իրավունք, եթե «Աթլետիկոն» որոշի վաճառել նրան: Այդ իրավունքը «Բարսելոնան» ստացել է 2013 թվականին հարձակվող Դավիդ Վիլյայի տրանսֆերի գործարքի պայմաններով:

Սաուլի տրանսֆերային գինը պայմանագրով սահմանված է 150 միլիոն եվրո: Նրա պայմանագիրը «Աթլետիկոյի» հետ նախատեսված է մինչեւ 2026 թվականը: Իսպանիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է չորս հանդիպման, խփել է մեկ գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում