10:19  ,  14 սեպտեմբերի, 2018

Ստամբուլ. Բաչկովը, Հովհաննիսյանն ու Մանասյանն ապահովել են բրոնզե մեդալներ

Ստամբուլում շարունակվող բռնցքամարտի խոշոր մրցաշարում Հայաստանի երեք ներկայացուցիչներ ապահովել են բրոնզե մեդալներ՝ դուրս գալով կիսաեզրափակիչ, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:

52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 91 կգ քաշային Նարեկ Մանասյանն ու 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը քառորդ եզրափակչում հաղթանակ են տարել եւ սեպտեմբերի 14-ին կմրցեն եզրափակիչ դուրս գալու համար:

Հայ բռնցքամարտիկները մրցավայր են մեկնել մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի գլխավորությամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում