22:22  ,  13 սեպտեմբերի, 2018

Բալոտելին ավելորդ քաշի պատճառով հեռացվել է «Նիցայի» կազմից

Ֆրանսիական «Նիցայի» հարձակվող Մարիո Բալոտելին ժամանակավորապես հեռացվել է թիմի կազմից ավելորդ քաշի պատճառով, հաղորդում է Football Italia-ն:

Հիշեցնենք, որ Իտալիայի ազգային հավաքականի մարզչական շտաբը Պորտուգալիայի թիմի դեմ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի երկրորդ տուրի խաղից առաջ Բալոտելիին նույն պատճառով հեռացրել էր կազմից:

Բալոտելիի հասակը 189 սմ է, քաշը 100 կգ է: Ֆրանսիական լիգայի կայքում Բալոտելիի քաշը նշված է 88 կգ:

Ֆրանսիայի առաջնության 5-րդ տուրում «Նիցան» սեպտեմբերի 14-ին կընդունի «Ռենին»: 4 տուրից հետո «Նիցան» 4 միավորով 17-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում