20:55  +04,  13 սեպտեմբերի, 2018

Сhampions Showdown. Արոնյանը 8:4 հաշվով հաղթում է Դոմինգեսին

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող «Ֆիշերի շախմատի» կանոններով Champions Showdown-ի մրցաշարի (միավորների կրկնակի հաշվարկով) երկրորդ օրից հետո հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը 8:4 ընդհանուր հաշվով հաղթում է կուբացի Լենիեր Դոմինգեսին: Արագ շախմատում Արոնյանի առավելությունը 6:2 հաշվով է, կայծակնային խաղում ոչ ոքի է՝ 2:2:

Աշխարհի 13-րդ չեմպիոն, ռուսաստանցի Գարի Կասպարովը 4:8 հաշվով պարտվում է բուլղարացի Վեսելին Տոպալովին: Ամերիկացի Հիկարու Նակամուրայի եւ ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի դիմակայությունում հաշիվը հավասար է՝ 6:6: Նույն հաշիվն է նաեւ ամերիկացի Սեմ Շենքլենդի եւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի մրցախաղում: Ամերիկացի Ուեսլի Սոն 9:3 հաշվով հաղթում է հոլանդացի Անիշ Գիրին:

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 250 հազար դոլար է: Հաղթողը հայտնի կդառնա սեպտեմբերի 14-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (10)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ