18:39  ,  13 սեպտեմբերի, 2018

Կարեն Խաչանով. Գլխավոր նպատակս աշխարհի առաջին ռակետ դառնալն է

Ռուսաստանի առաջին ռակետ, համաշխարհային դասակարգման աղյուսակում 25-րդ տեղը զբաղեցնող Կարեն Խաչանովը պատմել է իր նպատակների մասին:

«Հաճելի է, որ հիմա Ռուսաստանում ունեմ ամենաբարձր վարկանիշը, բայց դա իմ միջանկյալ նպատակն էր: Իսկ գլխավոր նպատակս աշխարհի առաջին ռակետ դառնալն է եւ «Մեծ սաղավարտի» մրցաշարերում հաղթելը: Հասկանալի է, որ հիմա ուրախ եմ լինել 25-րդ տեղում, քանի որ սա իմ ամենաբարձր վարկանիշն է: Բայց պետք է շարունակել աշխատանքը: Դեռ երկար ճանապարհ ունեմ, առաջեւում 24 խաղացող կա»,- Խաչանովի խոսքը մեջբերում է tass.ru-ն:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի բաց առաջնության երրորդ շրջանում Խաչանովը 7:5, 5:7, 6:7 (7:9), 6:7 (3:7) հաշվով պարտվեց աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում