10:12  ,  13 սեպտեմբերի, 2018

«Ռեալը» ցանկանում է ձեռք բերել «Պորտուի» կիսապաշտպանին

Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել «Պորտուի» եւ Մեքսիկայի հավաքականի կիսապաշտպան Էկտոր Էրերային, հաղորդում է AS-ը:

Արքայական ակումբը հույս ունի ֆուտբոլիստի համար չվճարել, քանի որ 2019թ. ամռանը կավարտվի նրա պայմանագիրը պորտուգալական ակումբի հետ, եւ  նա կստանա ազատ գործակալի կարգավիճակ: Էրերան մտադիր չէ երկարաձգել պայմանագիրը «Պորտուի» հետ: Նրա ծառայություններով հետաքրքրված է նաեւ Միլանի «Ինտերը»:

28-ամյա ֆուտբոլիստն այս մրցաշրջանում «Պորտուի» կազմում մասնակցել է 5 հանդիպման, խփել է 1 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում