23:16  ,  12 սեպտեմբերի, 2018

Լեւոն Արոնյանը, Գարի Կասպարովը, Վեսելին Տոպալովը՝ Սենթ Լուիսի մրցաշարում

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում մասնակցում է «Ֆիշերի շախմատի» (շախմատ 960) կանոններով Champions Showdown - Chess960 մրցաշարի, որին մասնակցում են նաեւ աշխարհի 13-րդ չեմպիոն, ռուսաստանցի Գարի Կասպարովը, բուլղարացի Վեսելին Տոպալովը, ամերիկացիներ Հիկարու Նակամուրան, Սեմ Շենքլենդն ու Ուեսլի Սոն, ռուսաստանցի Պյոտր Սվիդլերը, հոլանդացի Անիշ Գիրին, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը, կուբացի Լենիեր Դոմինգեսը, որն էլ հայ գրոսմայստերի մրցակիցն է:

Արագ խաղի առաջին պարտիայում հաղթել է Լեւոն Արոնյանը, երկրորդում գրանցվել է ոչ ոքի: Կայծակնային խաղի առաջին պարտիայում դարձյալ եղել է ոչ ոքի, երկրորդում հաղթել է Լենիեր Դոմինգեսը, երրորդում դարձյալ գրանցվել է ոչ ոքի: Պայքարը կշարունակվի սեպտեմբերի 13-ին:

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 250 հազար դոլար է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում