17:34  ,  12 սեպտեմբերի, 2018

«Աստոն Վիլան» Ջոն Թերիին առաջարկում է 3.5 միլիոն եվրո աշխատավարձ

Անգլիական «Աստոն Վիլայի» ղեկավարությունը 37-ամյա անգլիացի պաշտպան Ջոն Թերիին առաջարկել է մեկ տարվա պայմանագիր 3.5 միլիոն եվրո աշխատավարձով, հաղորդում է Daily Star-ը: Անգլիայի հավաքականի նախկին խաղացողն «Աստոն Վիլայում» հանդես է եկել նաեւ անցած մրցաշրջանում:

Ավելի վաղ, Ջոն Թերիի գործակալ Մարկո Տրաբուկին ռուսական մամուլին հայտնել էր, որ համաձայնության են հասել Մոսկվայի «Սպարտակի» հետ եւ կկնքեն 9 ամսվա պայմանագիր 1.9 միլիոն եվրո վարձատրությամբ: Ջոն Թերին արդեն ստացել է Ռուսաստանի վիզա: Տեղախոխության պաշտոնական ձեւակերպման համար «Սպարտակն» ունի 2 օր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում