16:19  +04,  12 սեպտեմբերի, 2018

Մեսին ցանկանում է «Բարսելոնայում» տեսնել Պոգբային

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին ցանկանում է կատալոնական ակումբում տեսնել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբային: Երկու ֆուտբոլիստները զրույցել են հնարավոր տրանսֆերի մասին, հաղորդում է El Chiringuito-ն:

Ոչ պաշտոնական տվյալներով, Պոլ Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան ցանկանում է կազմակերպել ֆուտբոլիստի տեղափոխությունը «Բարսելոնա»:

Բրիտանական մամուլը գրել էր, որ այս ամռանը «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը կանխել է Պոլ Պոգբայի բանակցությունները Թուրինի «Յուվենտուսի» հետ, որը ցանկանում է վերադարձնել նրան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ