20:23  ,  11 սեպտեմբերի, 2018

Կուրտուան կդառնա «Ռեալի» հիմնական դարպասապահը

Մադրիդի «Ռեալի» մարզչական շտաբը որոշել է Իսպանիայի առաջնության եւ Չեմպիոնների լիգայի հանդիպումներում դարպասապահի դիրքը վստահել թիմի նորեկ, բելգիացի Տիբո Կուրտուային, հաղորդում է Marca-ն:

Կուրտուան կլինի «Ռեալի» մեկնարկային կազմում «Աթլետիկի» դեմ հաջորդ խաղում: Բելգիացի խաղացողը երկրորդ անգամ կլինի Արքայական ակումբի հիմնական կազմում:

«Ռեալի» կոստառիկացի դարպասապահ Կեյլոր Նավասը չէր միացել Կոստա Ռիկայի հավաքականին, որպեսզի շարունակի մարզումները Խուլյեն Լոպետեգիի գլխավորած թիմում եւ չկորցնի վստահությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս