19:51  ,  11 սեպտեմբերի, 2018

«Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել «Լիվերպուլի» խաղացողին

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել անգլիական «Լիվերպուլի» եւ Իսպանիայի հավաքականի 26-ամյա պաշտպան Ալբերտո Մորենոյին, հաղորդում է Readliverpoolfc-ն:

Կատալոնական ակումբը փոխարնող է փնտրում ֆրանսիացի պաշտպան Լյուկա Դինին, որն ամռանը տեղափոխվել է անգլիական «Էվերտոն»:

Մորենոն այս մրցաշրջանում դեռ ոչ մի հանդիպում չի անցկացրել «Լիվերպուլի» կազմում: Թիմի գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ձախ պաշտպանի դիրքը վստահում է Էնդրյու Ռոբերտսոնին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում