14:40  ,  11 սեպտեմբերի, 2018

Պաշտոնական. Կիմի Ռայկոնենը հեռանում է «Ֆերարիից»

Ֆինն ավտոարշավորդ Կիմի Ռայկոնենն այս մրցաշրջանի վերջում կհեռանա Ֆորմուլա-1-ի «Ֆերարի» թիմից:

38-ամյա մարզիկը 2 տարվա պայմանագիր է կնքել «Զաուբերի» հետ, որին կմիանա այս մրցաշրջանի վերջում, հայտնում է ակումբի կայքը:

Կարիերայի ընթացքում Կիմի Ռայկոնենը «Ֆերարիում» հանդես երեկ էր նաեւ 2007-2009-ը: Նա թիմ վերադարձավ 2014 թվականին: Ֆորմուլա-1-ի այս մրցաշրջանում ֆինն արշավորդը 164 միավորով երրորդն է ընդհանուր հաշվարկում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում