00:50  +04,  11 սեպտեմբերի, 2018

Երեւանում անցկացված օլիմպիական վարկանիշային մրցաշարի մեդալակիրները

Երևանում ավարտվել է Արևելյան Եվրոպայի երկրների լողափնյա վոլեյբոլի տղամարդկանց առաջնությունը, որը վարկանիշային էր 2020 թվականին Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի համար: 

Մրցաշարի հաղթող է դարձել Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդր Դյադկո-Պավել Պետրուշկա զույգը, որը եզրափակիչ խաղում հաղթել է Լատվիայի ներկայացուցիչներ Միխայլս Սամոյլուսին և Մատիս Գաբդուլինսին: Երրորդ տեղը գրավել է Ռուսաստանը ներկայացնող Պավել Շուստրով-Ալեքսեյ Գուսև թիմը, հաղորդում է Սպորտի նախարարության մամուլի ծառայությունը:

Հայաստանի Աշոտ Բալաբեկյան - Արդրե Սիմոնի զույգը զբաղեցրել է 9-րդ տեղը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ