12:33  ,  10 սեպտեմբերի, 2018

Նովակ Ջոկովիչը՝ երրորդ ռակետ, Նաոմի Օսական առաջադիմել է 12 աստիճան

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) ու Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) «Մեծ սաղավարտի» տարվա վերջին մրցաշար US Open-ի ավարտից հետո հրապարակել են վարկանիշային թարմացված աղյուսակները:

Առաջին ռակետի կոչումը պահպանել է իսպանացի Ռաֆայել Նադալը, որին հաջորդում է շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը: Սերբ Նովակ Ջոկովիչը US Open-ի հաղթողի կոչումը նվաճելուց հետո առաջադիմել է 3 աստիճան եւ բարձրացել երրորդ տեղ:

22-ամյա ռուսաստանցի Կարեն Խաչանովը բարձրացել է 25-րդ տեղ եւ շարունակում է մնալ Ռուսաստանի առաջին ռակետը:

Կանանց դասակարգման առաջատարը շարունակում է մնալ ռումինացի Սիմոնա Հալեպը: US Open-ում հաղթած 20-ամյա ճապոնացի նաոմի Օսական բարձրացել է 7-րդ տեղը, իսկ եզրափակիչում պարտություն կրած Սերենա Ուիլյամսը հայտնվել է 16-րդ տեղում:

ATP, վարկանիշային աղյուսակ 

1 (1). Ռաֆայել Նադալ (Իսպանիա) – 8760 միավոր
2 (2). Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա) –  6900
3 (6). Նովակ Ջոկովիչ (Սերբիա) – 6445
4 (3). Խուան Մարտին դել Պոտրո (Արգենտինա) – 5980
5 (4). Ալեքսանդր Զվերեւ (Գերմանիա) –  4890
6 (7). Մարին Չիլիչ (Խորվաթիա) –  4715
7 (8). Գրիգոր Դիմիտրով (Բուլղարիա) – 3755
8 (9). Դոմինիկ Տիմ (Ավստրիա) – 3665
9 (5). Կեւին Անդերսոն (ՀԱՀ) – 3595
10 (11). Ջոն Իզներ (ԱՄՆ) – 3470

25 (26). Կարեն Խաչանով (Ռուսաստան) – 1605

WTA-ի վարկանիշային աղյուսակ 

1 (1). Սիմոնա Հալեպ (Ռումինիա) – 8061
2 (2). Կարոլինա Վոզնյացկի (Դանիա) – 5975
3 (4). Անժելիկա Կերբեր (Գերմանիա) – 5425
4 (6). Կարոլին Գարսիա (Ֆրանսիա) – 4725
5 (5). Պետրա Կվիտովա (Չեխիա) – 4585
6 (7). Էլինա Սվիտոլինա (Ուկրաինա) – 4555
7 (19). Նաոմի Օսակա (Ճապոնիա) – 4115
8 (8). Կարոլինա Պլիշկովա (Չեխիա) – 4105
9 (3). Սլոան Սթիվենս (ԱՄՆ) – 3912
10 (10). Ելենա Օստապենկո (Լատվիա) – 3787

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում